Այվազյանը՝ Էրդողանի ուղերձի մասին․ Գործերն ենք կարևորում

Այվազյանը՝ Էրդողանի ուղերձի մասին․ Գործերն ենք կարևորում

PanARMENIAN.Net - ԱԳ նախարարի ժպ Արա Այվազյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե իրենք հարգում են 1915-ին զոհված հայերի հիշատակը և պատրաստակամ են զարգացնել կապերը Հայաստանի հետ, ասել է՝ ՀՀ-ն կարևորում է ոչ միայն խոսքերը, այլև գործերը։

«Մենք ծանոթ ենք Թուրքիայի նախագահի նամակին և դրանում հնչեցված պատրաստակամությանը, բայց մենք կարևորում ենք ոչ միայն խոսքերը, այլև գործերը, ինչի մասին հստակ արտահայտվել ենք»,-ասել է նա, գրում է «Առավոտը»։

«Նախկինում էլ են եղել նման ուղերձներ, անգամ եղել է երկկողմ փաստաթուղթ, որը չի ունեցել դրական շարունակություն։ Մեզ համար գործերն են կարևոր, ոչ թե խոսքերը, և ես վերահաստատում եմ դա»,-շեշտել է Այվազյանը։

Ինչ վերաբերում է ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությանն ապրիլի 29-30-ին Կազանում սպասվող ԵԱՏՄ երկրների միջկառավարական խորհրդի նիստին՝ Այվազյանը հայտնել է․ «Որևէ կոնսենսուս չկա այդ երկրին որևէ կարգավիճակով հրավիրելու նման միջոցառմանը։ Դրանով սահմանափակվեմ»։

2009-ին ՀՀ և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարները ստորագրած արձանագրություններ՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և զարգացնելու մասին։ Սկզբում նախատեսվում էր առանց որևէ նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատել ՀՀ և Թուրքիայի միջև, հետո Անկարան սկսեց նախապայմաններ առաջ քաշել, մասնավորապես, ԼՂ հարցում։ Արձանագրությունները չեղյալ են հայտարարվել 2018-ի մարտի 1-ին։ 1993-ին Թուրքիան միակողմանի փակել է օդային և ցամաքային սահմանը ՀՀ հետ։ Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին, իսկ ցամաքային սահմանի վերաբացման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար Թուրքիան առաջ էր քաշում մի շարք նախապայմաններ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և ընդհանրապես Թուրքիայի նկատմամբ պահանջներից հրաժարումը։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---