«Լազարյան ակումբը» 7500 կրկնակի դեղաչափ «Սպուտնի V» է ուղարկել Արցախ

«Լազարյան ակումբը» 7500 կրկնակի դեղաչափ «Սպուտնի V» է ուղարկել Արցախ

PanARMENIAN.Net - Ռուս-հայկական «Լազարյան ակումբը» կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակն է ուղարկել Արցախի բնակչության պատվաստման համար։

Ապրիլի 26-ին Մոսկվայից Երևան 7500 կրկնակի դեղաչափ «Սպուտնիկ V» է ուղարկել արցախցիների համար, որոնք գտնվում են ռուս խաղաղապահների պատասխանտվության գոտում, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«2021-ի հունվարին ՌԴ Պետդուման կողմ է քվերակել «թեժ կետերում», այսպես կոչված չճանաչված պետություններում, Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի, ԴԺՀ և ԼԺՀ քաղաքացիական բնակչության պատվաստմանն աջակցելու հորդորով ՌԴ կառավարությանը դիմելու իմ առաջարկին»,- ասել է ակումբի համակարգող, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։

Արցախի համար նախատեսված պատվաստանյութը կտրամադրվի ռուս բժիշկներին, որոնք արդեն ունեն խաղաղապահներին պատվաստելու փորձ։

Ակցիային աջակցել են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Արկադի Ղուկասյանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---