«Իմ քայլը» վարչապետի պաշտոնում առաջադրել է Փաշինյանի թեկնածությունը![]() 26 ապրիլի 2021 - 18:59 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 140-րդ հոդվածով, վարչապետի պաշտոնում առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, տեղեկացնում է Shantnews.am-ը։ Նշվում է, որ այս գործընթացն անհրաժեշտ է ԱԺ-ն արձակելու և հունիսին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար: Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի` վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 3-ին` ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող ԱԺ հատուկ նիստում: Այդ մասին ասվում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ։ Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և հայտարարել հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Նա, սակայն, շարունակում է կատարել վարչապետի լիազորությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Կառավարությունը նույնպես հրաժարական է ներկայացրել, բայց, անդամները շարունակում են կատարել լիազորությունները։ Եթե ԱԺ-ն 2 անգամ վարչապետ չընտրի, կլուծարվի։ ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցը քննարկվելու է մայիսի 3-ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |