Covid-19-ը՝ ՀՀ-ում. Վարակման 595 նոր դեպք կա, ևս 18 մարդ մահացել է![]() 27 ապրիլի 2021 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 214,064-ի: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան ևս 18 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4058 դեպք կա, այլ պատճառով՝ 1008։ Ապաքինվել է ևս 801 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 195,701 է։ Կորոնավիրուսից այս պահին փաստացի բուժվում է 13,297 պացիենտ: Այսպիսով` երեկ կատարվել է 4277 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 969,969 թեստ է արվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |