ԱՆ. ՀՀ-ում Covid-19-ի դեմ պատվաստվել է մոտ 2200 մարդ27 ապրիլի 2021 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 2200 մարդ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ խոսքը պետության գնած AstraZeneca և «Սպուտնիկ V», ինչպես նաև ավելի վաղ Ռուսաստանի նվիրած «Սպուտնիկ V» պատվաստանյութերի մասին է։ Այժմ պատվաստվելու հնարավորություն ունեն միայն ռիսկային խմբերի մարդիկ՝ բուժաշխատողներ, 65 տարեկանից բարձր անձինք, քրոնիկ հիվանդներ, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներ։ Պատվաստումներն անվճար են և կամավոր։ Ապրիլի 26-ին ՀՀ է ներկրվել ռուսական պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14,000 անձի համար (առաջին բաղադրիչը): Մարտի 28-ին COVAX նախաձեռնության միջոցով ներկրվել էր AstraZeneca ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24,000 դեղաչափ, իսկ ապրիլի 8-ին՝ «Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակը՝ 15,000 դեղաչափ` 7500 անձի համար։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել |