ԱՄՆ դեսպան․ Շատ կարևոր հարցեր կան, որ պետք է լուծվեն, այդ թվում՝ ԼՂ կարգավիճակը27 ապրիլի 2021 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, անդրադառնալով Արցախում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված վիճակին, հայտարարել է, որ շատ կարևոր հարցեր կան, որոնք պետք է լուծվեն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Այդ մասին դեսպանն ասել է «Ազատություն» ռադիոկայնին տված հարցազրույցում։ «Ռուսաստանը կարևոր դեր խաղաց պատերազմը կանգնեցնելու առումով, սակայն, թեև պատերազմը կանգնեցվել է կոնկրետ գործողությամբ, մենք տեսնում ենք, որ առկա են շատ կարևոր հարցեր, որոնք պետք է լուծվեն․ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, տեղահանված մարդկանց խնդիրները։ Այնպես որ, մի քանի հարց կա, որ դեռ մնում է օրակարգում ԱՄՆ-ի և Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների համար։ Եվ մենք մտադիր ենք այս հարցերին հետամուտ լինել»,- ասել է դեսպանը։ Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ Թրեյսին ասել է նաև, որ պատերազմից հետո մի վիճակ է ստեղծվել, որը հազիվ թե որևէ մի երկիր կարող է լուծել։ «Այդ պատճառով էլ մենք ունենք Մինսկի խմբի համանախագահների հարթակը, և երբ նայում եք լուծման կարոտ հարցերի շրջանակին, իհարկե, անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է։ Եվ դա միայն Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը չէ»,- ասել է դեսպանը՝ հիշեցնելով իր այցը Սյունիք։ Անդրադառնալով այն իրողությանը, որ պատերազմական գոտում հսկայական ավերածություններ կան, և Լեռնային Ղարաբաղը վերականգնելու համար անհրաժեշտ են տասնյակ միլիոնավոր դոլարներ, և պատասխանելով ԱՄՆ հնարավոր օգնության մասին հարցին՝ դեսպանն ասել է, որ ստացել են ԱԳՆ դիմումը։ «Մենք շատ ուշադիր ենք ուսումնասիրում հարցումը: Որոշումներ չեն կայացվել, բայց այսպիսի տեղեկատվություն ստանալը, տեղում գնահատականներ ստանալը չափազանց կարևոր կլինի: Եվ պարզապես թույլ տվեք նորից ամրապնդել իմ ասածը. մենք նաև նայում ենք, թե ինչպես կարող ենք օժանդակել Հայաստանին, քանի որ հակամարտությունը ազդեց նաև Հայաստանի վրա, մասնավորապես՝ Սյունիքի»,- ասել է նա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը քննակել են նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Նրանք երկուստեք պատրաստակամություն են հայտնել համակարգելու գործողությունները ԼՂ կարգավորման տարբեր ասպեկտներում, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |