Ակբա բանկի քարտապանները ՌԴ-ից փոխանցումներն արդեն կարող են ստանալ հեռախոսահամարի միջոցով![]() 27 ապրիլի 2021 - 16:10 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկի և Սբերբանկի համագործակցության արդյունքում Ռուսաստանից այսուհետ 24/7 եղանակով, առանց բանկային տվյալների՝ միայն հեռախոսահամարի միջոցով, հնարավոր է վայրկյանների ընթացքում դրամական փոխանցումներ ստանալ: Ակբա բանկի քարտապանները փոխանցումները կարող են ստանալ՝ փոխանցողին տրամադրելով միայն բանկում գրանցված հեռախոսահամարը: Փոխանցող կողմին անհրաժեշտ է Сбербанк Онлайн հավելվածում մուտքագրել հեռախոսահամարն ու ստացման բանկ ընտրել Ակբա բանկը: Մեկ օրվա ընթացքում հնարավոր է առավելագույնը փոխանցել 50,000 ՌԴ ռուբլի, իսկ նվազագույնը՝ 1000 ՌԴ ռուբլի: Փոխանցված գումարը մուտքագրվում է Ակբա բանկի քարտապանի հաշվին՝ քարտի արժույթով՝ հաշված վայրկյանների ընթացքում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ բանկի կայքում: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |