Ղրիմի մոտ Bayraktar են նկատել27 ապրիլի 2021 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Ղրիմի մոտ՝ թերակղզու հյուսիսում, թուրքական արտադրության Bayraktar TB2 հետախուզական անօդաչու թռչող սարք է նկատվել։ Այդ մասին հայտնել է Defense Express-ը` Flightradar-ի տվյալներին հղումով։ Որ դա Bayraktar TB2 է, մատնանշում է դրա «12345678» ազդակոչը, որն արդեն նույնականացվել էր «Միացյալ ջանք-2020» զորավարժությունների ժամանակ, գրում է Lenta.ru-ն։ Պարզվել է նաև, որ Bayraktar TB2-ն թռել է Ստարոկոնստանտինովոյի ռազմական օդակայանից, որտեղ տեղակայված է հեռավար կառավարվող թռիչքային սարքերի 353-րդ գունդը։ Բացի այդ, արագությունը եղել է 230 կմ/ժ, ինչը բնորոշ չէ այլ ինքնաթիռներին։ Թուրքական ԱԹՍ-ի հետ միաժամանակ թերակղզու մոտակայքում աշխատել է նաև ամերիկյան երկու Global Hawk ռազմավարական ԱԹՍ և բրիտանական հետախուզական RC-135W Rivet Joint-ը։ Ապրիլի սկզբին Ուկրաինան պայմանավորվածություն էր ձեռք բերել Bayraktar TB2 արտադրողի հետ՝ Թուրքիայից ԱԹՍ-ների խմբաքանակ գնելու վերաբերյալ։ Նույն օրն այդպիսի սարքերից մեկը նկատվել էր նաև Դոնբասի երկնքում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ և Չեխիայի ԱԳ նախարարները խոսել են ԵՄ հարթակում համագործակցության մասին Միրզոյանն ասել է, որ Հայաստանն էականորեն խորացնում է հարաբերությունները ԵՄ հետ բոլոր ուղղություններով Միրզոյանն ու Գրոսսին անդրադարձել են ՀԱԷԿ–ի հետագա ապահով և անվտանգ շահագործմանը Միրզոյանն ասե էլ որ ՀՀ–ն ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ ատոմակայանի կյանքը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս |