ԵԽ հանձնակատարը մտահոգություն է հայտնել Ալիևին Բաքվում «Ռազմավարի պուրակի» առթիվ27 ապրիլի 2021 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ մտահոգություն հայտնելով Բաքվում բացված «Ռազմավարի պուրակի» կապակցությամբ։ Բաքվում բացված «Ռազմավարի պուրակում» հայկական կոմի ռազմատեխնիկայից բացի, ցուցարդված են նաև զոհված և վիրավոր հայ զինվորների պատկերող մոմե մանեկեններ: «Կարծում եմ, որ այդպիսի պատկերները խիստ անհանգստացնող և նվաստացուցիչ են: Սա կարող է միայն ավելի սրել և սաստկացնել բազմամյա թշնամական տրամդրություններն ու ատելության հռետորաբանությունը և խրախուսել անհանդուրժողականության դրսևորումները»,- նշել է նա: Պատգամավորն Ալիևին կոչ է արել հստակ դիրքորոշում որդեգրել թշնամանքի և ատելության հանգեցնող ցանկացած գործողության կամ հռետորաբանության դեպքում՝ փոխարենը նպաստելով հակամարտությունից տուժած բնակչության միջև հաշտեցման և խաղաղության հաստատմանը, մեծապես նկատի ունենալով Ադրբեջանի և ՀՀ գալիք սերունդների բարեկեցությունը։ Հանձնակատարը նաև պատրաստակամություն է հայտնել այցելել Ադրբեջան՝ նպատակ ունենալով, իր մանդատին համապատասխան, «այցելել բոլոր այն վայրերը, որոնք կապ ունեն մարդու իրավունքների հետ՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: 2021թ. ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Բաքվում բացվել է 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ», որը կոչվում է «ռազմական ավարի պուրակ»։ Այդտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են նաև զոհված հայ զինվորների սաղավրատներ, ինչպես նաև հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |