Վրաստանը հրաժարվել է մասնակցել Եվրատեսիլ-2009-ին11 մարտի 2009 - 22:02 AMT PanARMENIAN.Net - Վրաստանը հրաժարվել է մասնակցել Եվրատեսիլ-2009 երգի մրցույթին, որը տեղի կունենա մայիսին Մոսկվայում, հաղորդել է մրցույթի վրացական նախագծի ղեկավար Նաթիա Ուզնաձեն: Եվրոպայի հեռարձակողների միությունը երեքշաբթի տեղեկացրեց Վրաստանի հանրային հեռարձակման ղեկավարությանն այն մասին, որ «We don't wanna put in» երգի տեքստը, որը պետք է ներկայացներ «Ստեֆանե եւ 3G» խումբը, չի համապատասխանում մրցույթի կանոններին: Մասնավորապես, ըստ 4,9 կետի մասնակիցները չպետք է քաղաքական կամ այլ կոչեր օգտագործեն: Վրաստանը կարող էր փոխել երգի տեքստը, ներկայացնել մեկ այլ երգ կամ մեկ այլ մասնակցի: «Կոլեկտիվը հրաժարվում է փոփոխություններ կատարել երգի տեքստում»,-ասել է Ուզնաձեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Չորեքշաբթի «Ստեֆանե եւ 3G» խումբն արտերկրից վերադարձավ Թբիլիսի: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |