Եվրոխորհրդարանը քննարկում է Թուրքիայի վերաբերյալ զեկույցը11 մարտի 2009 - 22:04 AMT PanARMENIAN.Net - Եվրոխորհրդարանը ձեռնամուխ է եղել Թուրքիայի վերաբերյալ զեկույցի պետական տարբերակի քննարկմանը, որը նախապատրաստել է խորհրդարանական Ռիա Օմեն-Ռյույտենը: Եվրոխորհրդարանի անդամների մեծամասնությունը կողմնակից է «Էրգենեկոնի» գործով հետաքննությունում տեղ գտած թերրություններով զբաղվելու Թուրքիայի կառավարությանը կոչ անելուն: Ինչպես հաղորդում է Milliyet թուրքական թերթը, զեկույցի նախնական տարբերակի քքնարկումները կավարտվեն վաղը: Նախկինում Թուքրիայի գծով Եվրոխորհրդարանի զեկուցող Ռիա Օմեն-Ռյույտենը հայտարարել էր, որ հայկական լոբբին սպառնում է վնասել իր կարիերային, քանի որ ինքը հրաժարվել է 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն անվանելուց: Այդ մասին նա հայտարարել էր թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Նրա խոսքերով, «հայերը խոստացել են, որ կանեն ամեն ինչ Եվրոխորհրդարանում իմ վերընտրությունը թույլ չտալու համար»: «Ես շատ բարեխղճորեն եմ աշխատել իմ զեկույցի վրա եւ չեմ պատրաստվում դադարեցնելու գործունեությունս»,- հայտարարել է Ռիա Օմեն-Ռյույտենը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |