Թուրքիայի դատախազը հայտարարում է «Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնության օրինական լինելու մասին11 մարտի 2009 - 22:29 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի դատախազ Նադի Թուրքասլանը Թուրքիայի արդարադատության նախարարությանը հղած նամակում կոչ է արել չեղյալ հայտարարել Անկարայի դատախազի «Հայեր, ներե'ք մեզ» նախաձեռնության հեղինակին քրեական պատասխանատվության կանչելու վերաբերյալ որոշումը: Մարտի 3-ին դատարանը չեղյալ հայտարարեց դատախազության որոշումը, որի համաձայն կազմակերպիչների դեմ չի կարող քրեական գործ հարուցվել: Այդ որոշումը թույլ է տալի դատախազներին արդարադատության նախարար Մեհմետ Ալի Շահինից պահանջել, որ հետաքննություն սկսվի: Կազմակերպիչների դեմ հարուցվող մեղադրանքները հիմնված կլինեն Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի վրա, որով քրեական պատասխանատվություն է նախատեսվում «թուրքական ինքնությունը» վիրավորելու համար: Հոդվածի նոր խմբագրության մեջ քրեական գործ հարուցելու համար պահանջվում է արդարադատության նախարարի կարգադրությունը, հաղորդում է «Հյուրիեթ դեյլի նյուսը»: «Հայեր, ներե'ք մեզ» կոչը զետեղվել էր Ինտերնետում 2008 թվականի դեկտենբերի 15-ին: Նախաձեռնության կազմակերպիչներն են Ստամբուլի Բախչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բասկին Օրանը եւ Թուրքիայի ակադեմիական շրջանակների, լրագրողների, հասարակական գործիչների եւս 200 ներկայացուցիչներ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |