Առաջարկ. Քրեականացնել քարոզարշավին խոչընդոտելը28 ապրիլի 2021 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանն ապրիլի 28-ի արտահերթ նիստում քննարկել է ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է քրեականացնել քարոզարշավին խոչընդոտելը։ Ըստ պատգամավորի՝ դա նշանակում է, որ քարոզչությանը կամ քարոզարշավին խոչընդոտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Պատգամավորը ներկայացրել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հեղինակը տեղեկացրել է, որ առաջարկվող կարգավորումներն առավել ամբողջական ներկայացված են Ընտրական օրենսգրքի բարեփոխման մեջ: Քանի որ ԸՕ-ի փաթեթը որոշ զարգացումների պատճառով առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավոր է ուժի մեջ մտած չլինի, մինչև գալիք ընտրությունների մեկնարկն անհրաժեշտ փոփոխություններն առանձին նախագծերի տեսքով առանձնացվել են: Ընտրական գործընթացների խոչընդոտման դրույթում որպես ծանրացուցիչ նորմ նախատեսվում է տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու հետևանքը: Քարոզարշավը խոչընդոտելու դեպքում քրեական պատասխանատվություն կնախատեսվի: Մյուս կարգավորումը վերաբերում է տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելուն կամ բռնություն գործադրելու սպառնալիքին: Հարակից զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը քննարկվել է աշխատանքային կարգով: Կառավարության կողմից ներկայացվել են առաջարկներ, որոնք ձեռք բերված պայմանավորվածությամբ պետք է քննարկվեն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո: Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և հայտարարել հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Նա, սակայն, շարունակում է կատարել վարչապետի լիազորությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Կառավարությունը նույնպես հրաժարական է ներկայացրել, բայց, անդամները շարունակում են կատարել լիազորությունները։ Եթե ԱԺ-ն 2 անգամ վարչապետ չընտրի, կլուծարվի։ ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցը քննարկվելու է մայիսի 3-ին։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |