Պատգամավոր․ Հրաչյա Հակոբյանի հայտարարությունները պետք է էթիկայի հանձնաժողովում քննարկել28 ապրիլի 2021 - 17:41 AMT PanARMENIAN.Net - ԱԺ անկախ պատգամավորները դիմել են խորհրդարանական խմբակցություններին, որպեսզի վերջիններս դիմեն ԱԺ նախագահին՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու և «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանի վերջին հայտարարությունները քննարկման առարկա դարձնելու նպատակով։ Այդ մասին ասել է «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նրա գնահատմամբ՝ ուսումնասիրության առարկա պետք է դառնա Հակոբյանի այն ձևակերպումը, թե «այո, սյունեցիներին ստորացնելով պետք է բերման ենթարկեն», գրում է «Առավոտը»։ Աննա Գրիգորյանը հարցադրում է արել, թե արդյո՞ք դա ԱԺ պատգամավորի միտք է։ «Ոչ, որովհետև այն խախտում է մի շարք օրենքներ, որոնց մասին նշել ենք մեր դիմումի մեջ։ Դեռ արձագանք չունենք, և այսօր կխոսեմ խմբակցությունների հետ։ Երբ ԲՀԿ պատգամավորն օգտագործեց «ժեխ» բառը, ստեղծվեց էթիկայի հանձնաժողով։ Ինչո՞ւ այս դեպքում բոլորը լուռ են։ Ուզում եմ, որ շատ հստակ գնահատականներ տրվեն»,-ասել է նա։ Ինչ վերաբերում է «Իմ քայլի» պատգամավոր Արփի Դավոյանի ձևակերպմանը, թե «Էդ Սյունիքում որևէ մեկն անպատիժ չի մնա», Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ դա բացառապես անհարգալից վերաբերմունքի դրսևորում է։ «Այսօր էլ շատերը խոսում են ու ասում, թե սյունեցին այսպիսին չի կարող լինել, պետք է լինել այնպիսին։ Դուք ի՞նչ կապ ունեք սյունեցու հետ, որ նման որակումներ եք տալիս։ Այսինքն, ձեր համար նախընտրելի և ոչ նախընտրելի սյունեցիներ կա՞ն։ Սա ի՞նչ տարանջատում է։ Նման բաժանումը հասել է սյունեցիների մոտ»,-ասել է նա։ Ավելի վաղ Հրաչյա Հակոբյանը, արձագանքելով լրագրողի հարցին, որ բերման են ենթարկվել հարյուրավոր սյունեցիներ, ասել էր․ «Բա պետք է բերման ենթարկվեն, պետք է այ ըտենց ստորանալով բերման ենթարկվեն»: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |