Միրզոյանը 2 դեսպանի և ՄԱԿ ԶԳ-ի պաշտոնյայի հետ քննարկել է ԱԺ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը![]() 29 ապրիլի 2021 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը 2 դեսպանի և ՄԱԿ ԶԳ-ի պաշտոնյայի հետ քննարկել է Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի ընթացքը։ Ապրիլի 28-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը մասնակցել են Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և ՄԱԿ-ի Զարգացման գործակալության ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միխաելա Ստոյկոսկայան: Ներկաները քննարկել են համատեղ գործընկերության շրջանակում իրականացվող «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի ընթացքը։ Նախանշվել են ծրագրի շրջանակում իրականացվելիք հաջորդ քայլերը: Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ գործընկերների հետ գործակցությունն այս և այլ ծրագրերի շրջանակում կշարունակվի նաև հունիսին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իր աշխատանքը կսկսի նոր գումարման Ազգային ժողովը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |