Երևանում պղծել են Գանդիի արձանը

Երևանում պղծել են Գանդիի արձանը

PanARMENIAN.Net - Երևանում պղծել են վերջերս մայրաքաղաքում տեղադրված Մահաթմա Գանդիի արձանը։

Այս մասին հայտնի է դառնում Երևանի քաղաքապետարանի 2017-18 թթ. ավագանու անդամ Սոնա Աղեկյանի կամ նրա աջակիցների «Այլընտրանքային քաղաքապետարան» ֆեյսբուքյան էջի հրապարակումներից:

Վերջինս երկար ժամանակ պայքարում է Գանդիի արձանի դեմ՝ մի շարք մարդիկ նրան համարում են ցեղասպանության ժխտող, հայատյաց ու Աթաթուրքի դաշնակից։

Արձանը տեղադրվել էր ԱԳՆ առաջարկությամբ, հնդկական կողմի ֆինանսական աջակցությամբ ու համաձայնեցմամբ։

Գանդին բռնության բացառման գաղափարության կրող էր, ինչը հակասում է նրան վերագրվող ցեղասպանության արդարացման գաղափարին։ Սակայն միաժամանակ նրա ղեկավարած Հնդկական ազգային կոնգրեսը դաշնակցել է 1919-1924 թվականին գոյություն ունեցած պրոթուրքական և պանիսլամիստական Խալիֆաթի աջակցության շարժման հետ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---