Ավանեսյան․ Պատվաստվածները ՀՀ-ից մեկնելիս կամ ժամանելիս ՊՇՌ թեստ չեն հանձնի29 ապրիլի 2021 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները այլևս կարիք չեն ունենա ՊՇՌ թեստ հանձնելու Հայաստանից մեկնելու կամ ՀՀ ժամանելու համար: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ փոփոխություն է լինելու կարանտինի որոշման մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Պատվաստումները կարևոր քայլ են սահմանափակումներից ձերբազատվելու և բնականոն կյանքի վերադառնալու համար», - ասել է նախարարի պաշտոնակատարը: Ըստ նոր կարգի՝ 18-ից բարձր բոլոր քաղաքացիները կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ դիմելով տեղամասային պոլիկլինիկա: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 29-ի նիստում հանձնարարել է գործադիրի բոլոր անդամներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Ավելի վաղ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը հայտարարել էր, որ պատվաստվելուց առաջ որևէ հետազոտության կարիք չկա։«Ոչ մի հետազոտություն պետք չէ. ո՛չ թրոմբոցիտների քանակի որոշում, ո՛չ հակամակարդիչների կիրառում: Դա պարզապես ավելորդ ռեսուրսների վատնում է»,- ասել է Սահակյանը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |