Գերիների հարցով ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ-ների միջև հեռախոսակապ կա

Գերիների հարցով ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ-ների միջև հեռախոսակապ կա

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի ազգային անվտանգությանծառայությունների ղեկավարների հանդիպումներ պարբերաբար լինում են գերիների հարցին լուծում տալու համար: Այդ մասին ասել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Վերջին անգամ երևի մի ամիս առաջ են հանդիպել։ Բայց դա չի նշանակում, որ կապ չկա. անմիջական հանդիպումներից բացի նաև հեռախոսային կապ գոյություն ունի», - ասել է Մելքոնյանը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կարևորելով միջազգային ակտիվությունը հայ գերիների վերադարձի հարցում, կառավարության նիստում հայտարարել է, որ դա լավատեսություն է ներշնչում, որ այս հարցում կլինեն կոնկրետ արդյունքներ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---