Covid-19-ի 3 նոր դեպք՝ Արցախում․ Վերջին 6 ամսում առաջին անգամ նաև մահ է գրանցվել![]() 29 ապրիլի 2021 - 13:54 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Արցախում կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 3 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Գրանցվել է նաև մահվան 1 դեպք, որը վերջին 6 ամսվա ընթացքում առաջինն է։ Հիվանդը 60-ամյա կին էր, մահացել կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) հետևանքով։ Ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6405 քաղաքացու հետազոտություն, որից 780-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2664 դեպք: Կատարվել է 23,860 թեստավորում: Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Համաձայն ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանների կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |