Սասուն Միքայելյան. Սյունիքում ամեն պահ թուրքը կարա մարդ տանի ճանապարհից![]() 29 ապրիլի 2021 - 15:06 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Սյունիքում ամեն պահ թուրքը կարա ճանապարհից մարդ տանի։ «Մի հատ տենց դեպք պիտի լինի, նոր մտածե՞նք», - հարց է բարձրացրել նա, տեղեկացնում է Aysor.am-ը։ Միքայելյանը պատմել է, որ վերջերս Սյունիքում երկու ժամ մնացել է ճանապարհին, բայց այդ ընթացքում ոչ մեր սահմանապահներին է տեսել, ոչ՝ ռուս: «Մի մարդ չի մոտեցել, ընդ որում՝ համազգեստով եմ եղել: Թուրքերն էլ 100-150 մետր հեռավորության վրա էին: Էդ անվտանգությունը պետք է իրականացվի», - ընդգծել է պատգամավորը՝ հիշեցնելով 1993 թվականի դեպքերը, երբ Տավուշում ճանապարհից թուրքերը մարդ էին տանում: Ի պատասխան ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն ասել է, որ Սյունիքում սահմանապահ զորքերի կողմից տեղադրված են ուղակալներ, իրականացվում է ծառայություն, որի նպատակն էլ հենց բնակչության անվտանգության ապահովումն է։ Նա հավելել է, որ 44-օրյա պատերազմից հետո սահմանային բնագիծը դեռ հստակ չէ, դելիմիտացիա իրականացված չէ, նույնը նաև Ադրբեջանի կողմից է։ Նա նշել է, որ շատ դեպքերում օպերատիվ միջամտություն է պահանջվում և իրականացվում սահմանապահ զորքերի կողմից; Այն տեղերում, որտեղ Գորիսից Կապան ճանապարհը, իսկ դա 21 կմ է, մի քանի անգամ մտնում է Ադրբեջանի տարածք, դիրքեր ունեն նաև ռուս սահմանապահները՝ եթե կոնֆլիկտային վիճակ է լինում, նրանց մասնակցությամբ կոնֆլիկտի լուծման տարբերակներ են առաջարկվում։ Ավելի վաղ Սյունիքում արցախյան 44-օրյա պատերազմից հետո անվտանգության խնդիրներից են խոսել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ-ում ԱՆ դեսպան Լին Թրեյսին։ ՄԻՊ Արման Թաթոյանը առաջարկում է Սյունիքի շուրջ անվտանգության գոտի սըեղծել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |