ԱԱԾ փոխտնօրեն. Մեղրիի միջանցքի մասին խոսք չկա և չի կարող լինել29 ապրիլի 2021 - 16:49 AMT PanARMENIAN.Net - ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը, անդրադառնալով Մեղրիի միջանցքի վերաբերյալ խոսակցություններին, վստահեցրեել է՝ դրա մասին խոսք չկա և չի կարող լինել: «Կարող են լինել լոգիստիկ հնարավոր ճանապարհներ, կարող են լինել տրանզիտ բեռնափոխադրումների համար երկաթգծի ճանապարհներ, բայց ոչ թե միջանցի հետ կապված հարցեր»,- ասել է նա, տեղեկացնում է «Ա1+»-ը։ Անդրադառնալով չեզոք գոտու մասին խսակցություններին՝ Մելքոնյանն ասել է, որ ամեն պետություն այն կառուցելու է իր հաշվին։ «Նրանք իրենց տարածքում պետք է անեն, մենք՝ մեր տարածքում»,- ասել է Մելքոնյանը։ Խոսելով Սյունիքում իրավիճակի մասին՝ նա ասել է, որ պատերազմը նոր է ավարտվել, դեռ չկա պայմանագիր, կա հանձնաժողով, որը պատրաստվում է դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերին: «Ռազմաքաղաքական իրավիճակն այդ հատվածում չենք կարող ասել, որ հանգիստ է և ռիսկեր չի պարունակում, ցանկացած անձի մոտ կարող է անհանգստություն լինել։ Ամբողջ բնագծով դեռ դիրքավորված են մեր և իրենց պաշտպանական զորքերը, բնագիծը դեռ վերջնական կարգավորված չէ, բայց դրա վերաբերյալ պետք է երկու պետության մեջ ժամանակի ընթացքում քննարկումներ լինեն, երբ ռազմաքաղաքական իրավիճակը կհանդարտվի»,-ասել է նա։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե Հայաստանը Սյունիքի մարզով Ադրբեջանին դեպի Նախիջևան միջանցք չտրամադրի, ապա Ադրբեջանը դա կանի ուժով: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում ելույթում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չպետք է անտեսի Ադրբեջանի նախագահ Իլահմ Ալիևի ագրեսիվ նկրտումները։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |