Փաշինյանը՝ Միշուստինին․ Ադրբեջանը մինչ օրս չի կատարել գերիների վերադարձի մասին դրույթը![]() 29 ապրիլի 2021 - 17:49 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի կատարել եռակողմ հայտարարության շատ կարևոր դրույթը, որը վերաբերում է գերիների, պատանդների և պահվող անձանց վերադարձնելուն։ Փաշինյանը միևնույն ժամանակ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին «այդ հարցի լուծման ուղղությամբ գործադրված ջանքերի համար», գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա նաև արդյունավետ է գնահատել ռուս խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբղում։ «Մեզ համար դա արդեն իսկ ակնհայտ է»,- ասել է Փաշինյանը։ Նա նաև հիշեցրել է, որ ընթացքի մեջ է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած եռակողմ հանձնաժողովի աշխատանքը։ Միշուստինը Փաշինյանի հետ հանդիպմանը փոխանցել է ՌԴ նախագահի ողջույնը և նշել, որ Մոսկվան գնահատում է Երևանի հետ եղբայրական հարաբերությունները, որոնք բազմամյա դաշնակցային և ռազմավարական բնույթ ունեն։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Կազան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |