Գյումրիում տեխնիկական հագեցված ֆրանսերենի դասարան է ստեղծվել![]() 29 ապրիլի 2021 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Գյումրիում ստեղծվել է տեխնիկական մեծ հագեցվածությամբ ֆրանսերենի դասարան։ «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի և «Կայուն զարգացման հիմնադրամի» համագործակցության արդյունքում ստեղծված դասասենյակը հագեցված է մուլտիմեդիայի բոլոր հնարավորություններով՝ ինտերակտիվ դասեր կազմակերպելու համար: Աշակերտները ֆրանսերեն կսովորեն նոր մեթոդներով՝ խաղերով, երգերով ու ֆիլմերով։ «Այս ծրագրի համար ձեռք է բերվել անհրաժեշտ տեխնիկա, պրոյեկտոր, համակարգիչ, հեռուստացույց, երկկողմանի գրատախտակ… Մի խոսքով ամեն անհրաժեշտ պարագա, որպեսզի դասապրոցեսը էլ ավելի հետաքրքիր լինի և մենք կարծում ենք, որ այս դասասենյակը երկար տարիներ կծառայի ներկա ու ապագա սերունդներին», – նշել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Գիշյանը: «Այս ծրագրով նպաստում ենք Հայաստանում ֆրանկոֆոնիայի տարածմանն ու հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդմանը։ «Ստեփան Գիշյան» հիմնադրամի հետ արդեն նման 5 դասասենյակ ենք ստեղծել տարբեր մարզերում՝ ֆրանսերենի ուսուցումը ավելի արդյունավետ դարձնելու համար», – նշել է «Կայուն զարգացման հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ Ալեն Տուհադյանը: «Ինտերակտիվ դասեր ենք կազմակերպում՝ ֆիլմի դիտում, քննարկում և ավելի արդյունավետ ենք կարողանում բարելավել ֆրանսերենը՝ նայելով, լսելով, խոսելով», – նշել է ֆրանսերենի ուսուցիչ Սիրանուշ Վարդպարոնյանը: «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Ակբա բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլի, Կրեդիտ Ագրիկոլ Ազգային Ֆեդերացիայի և Գիշյան ընտանիքի կողմից: Հիմնադրամի ծրագրերը ուղղված են հայ-ֆրանսիական կապերի ամրապնդմանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական, մշակութային, առողջապահական համակարգերի բարելավմանն ու կատարելագործմանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |