ՌԴ-ն կարող է ժամանակավոր արգելել հնդակաձավարի արտահանումը![]() 29 ապրիլի 2021 - 19:05 AMT PanARMENIAN.Net - ՌԴ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է ժամանակավոր արգելել հնդակաձավարի արտահանումը։ Այդպիսով նախատեսվում է զսպել հնդկաձավարի գնաճը խանութներում, գրում է «Վեդոմոստին» սեփական աղբյուրների վրա հղումով։ Ըստ պարբերականի, հարցն արդեն քննարկվել է կառավարության նիստում։ 2020-ի սեպտեմբերից Ռուսաստանից արտահանվել է մոտ 220,000 հնդկաձավար, այսինքն արտադրվածի մոտ մեկ քառորդը։ Հնդկաձավարը մեծ պահանջարկ ունի Չինաստանում, Ճապոնիայում և նախկին ԽՍՀՄ երկրներում, ինչը եղել է գնաճի պատճառներից մեկը։ Ըստ որոշ փորձագետների դա արդեն ուշ է անելը, քանի որ արդեն բավականին մեծ ծավալ է արտահանվել։ Բացի այդ, սահմանափակումները կարող են միայն վնասել, քանի որ գյուղատնտեսությամբ զբաղվողները կկորցնեն հետաքրքրությունն այդ մշակաբույսի հանդեպ։ Հնդկաձավարի, և որոշ այլ մթերքների, արտահանման սահմանափակում մեկ անգամ արդեն եղել է՝ 2020թ․ ապրիլի 12-ից մինչև հունիսի 30-ը։ ԵՏՀ-ն այն ժամանակ դա բացատրեց պանդեմիայի պայմաններում բնակչությանը սննդամթերքով ապահովելու անհրաժեշտությամբ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |