ԱԳՆ․ Գանդիի արձանի վնասումը սադրանք է՝ ուղղված հայ-հնդկական բարեկամության դեմ![]() 30 ապրիլի 2021 - 10:38 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Հնդկաստանի անկախության և պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ և հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը և հրկիզումը: «Սա սադրանք է՝ ուղղված դարավոր և անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ: Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորիս պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման ցանկացած նման արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ, որի իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի շրջանակներում»,-ասվում է հայտարարության մեջ։ Գանդիի արձանի պղծումը դատապարտել է նաև «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ն։ «Խորը վշտով տեղեկացանք, որ վերջերս անհայտ անձանց կողմից պղծվել է Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդ, միջազգային խաղաղության սիմվոլ և ջատագով, աշխարհահռչակ Մահաթմա Գանդիի արձանը, որը գտնվում է Երևանի Բուենոս Այրեսի այգում։ Ցավոք սրտի արձանի պղծումը հետևանք է այն անհիմն հակաքարոզչության, որը վերջին օրերին տարածվում էր որոշ շրջանակների կողմից։ Նման անպատվաբեր քայլերը արջի ծառայություն են մատուցում մեր երկրին, և սեպ են խրում մեր եւ բարեկամ հնդիկ ժողովրդի միջև,-ասվում է ՀԿ հայտարարության մեջ։ ՀԿ-ն նաև կոչ է անում բոլոր քաղաքացիներին չտրվել սադրանքներին և չհետևել անհիմն մերկապարանոց հայտարարություններին։ Ապրիլի 28-ին անհայտ անձանց կողմից հրկիզվել է Երևանի Բուենոս Այրեսի այգում վերջերս տեղադրված Մահաթմա Գանդիի արձանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |