«Սպուտնիկ V»-ի առաջին մեծ խմբաքանակը հասել է Արցախ![]() 30 ապրիլի 2021 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունից Արցախ է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժին: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ռուս-հայկական Լազարևյան ակումբին և անձամբ ակումբի խորհրդի համակարգող, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին, որոնց շնորհիվ առաջիկա օրերին նոր կորոնավիրուսի վարակից կկարողանան ապահովագրվել հազարավոր արցախցիներ։ Համավարակի տարածումը զսպելու գործում սա մեծ աջակցություն է պատերազմի հետևանքները հաղթահարող Արցախի համար»,-ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուս-հայկական «Լազարյան ակումբը» կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակն է ուղարկել Արցախի բնակչության պատվաստման համար։Ապրիլի 26-ին Մոսկվայից Երևան 7500 կրկնակի դեղաչափ «Սպուտնիկ V» է ուղարկել արցախցիների համար, որոնք գտնվում են ռուս խաղաղապահների պատասխանտվության գոտում։ Ակցիային աջակցել են Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաև նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Արկադի Ղուկասյանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |