Կորոնավիրուսով հիվանդ ծայրահեղ ծանր 233 պացիենտ կա

Կորոնավիրուսով հիվանդ ծայրահեղ ծանր 233 պացիենտ կա

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսից ստացիոնար բուժվում է 2294 քաղաքացի։ Այդ մասին հայտնել է առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը` ներկայացնելով առողջապահական համակարգի կորոնավիրուսային հիվանդությամբ ծանրաբեռնվածության համառոտ պատկերը։

Նա նշել է, որ նրանցից ծանր վիճակում են 962-ը, ծայրահեղ ծանր` 233-ը, թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված է 76 պացիենտ։

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ստացիոնար բուժօգնության ավարտից հետո մոտ 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ, որի շնորհիվ վերջիններս անհրաժեշտ բուժօգնությունը շարունակում են ստանալ տանը:

«Փաստեմ, որ կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժօգնության ավարտից հետո քաղաքացիները հաճախ ստիպված են լինում անցնել երկարատև վերականգնման շրջան»,-ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 216064 դեպք, որոնցից 198135-ն` առողջացած, 4108-ը` մահվան ելքով:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---