Պաշտոնյայի կողմից կեղծ տեղեկատվություն տրամադրելուն վերաբերող օրինագիծը մերժվել է

Պաշտոնյայի կողմից կեղծ տեղեկատվություն տրամադրելուն վերաբերող օրինագիծը մերժվել է

PanARMENIAN.Net - ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը մերժել է պաշտոնյաների կողմից կեղծ տեղեկատվություն տրամադրելուն վերաբերող օրինագիծը։

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը ներկայացրել էր ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։

Նախագծով պաշտոնատար անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ ազգային անվտանգությանն առնչվող հարցերով կեղծ կամ իրականությանը չհապատասխանող տեղեկությունները հրապարակայնորեն հայտնելու դեպքում առաջարկվում էր նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով տուգանք կամ ազատազրկում մինչև մեկ տարի ժամկետով:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը, ներկայացնելով Կառավարության եզրակացությունը, նշել է, որ «հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր» հասկացությունն անորոշ է, այն կարող է ընդգրկել հարցերի լայն շրջանակ: Նույնը վերաբերում է նաև «ազգային անվտանգությանն առնչվող հարցեր» ձևակերպմանը:

Նշվել է, որ անորոշ շրջանակ պարունակող հանցակազմ այլ երկրների օրենսդրություններում ևս սահմանված չէ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---