Նորայր Ադալյանի «Տեսիլք» նովելը հրատարակվել է գերմաներեն12 մարտի 2009 - 13:55 AMT PanARMENIAN.Net - 2008 թվականին ֆրանկֆուրտյան «Գլարե» հրատարակչությունն անհրաժեշտ է համարել հրատարակելու հայ ժամանակակից գրող Նորայր Ադալյանի «Տեսիլք» նովելը, որը գերմաներեն հրատարակությունում ստացել է «Տառապանք եւ սեր» անվանումը: Գիրքը թարգմանել է Լեւոն Սարգսյանը: Դա նովելի չորրորդ հրատարակությունն է(«Նորք», «Գրական Հայաստան» հանդեսներում, եւ հայերեն լեզվով առանձին գրքով): Նովելը պատմում է մի դատավորի տառապանքների ու սիրո մասին, որը չի կարողանում հրաժարվել սպանության մեջ մեղադրվողի նկատմամբ գաղտնի հակումից:«Նորայր Ադալյանի նովելում ես նոր ուղղություն եմ նկատել, ինչը բացակայում է գերմանական գրականությունում, եւ այդ նովելը կարող է շատ հետաքրքիր լինել գերմանացի ընթերցողի համար», - հայտարարել է գերմաներեն հրատարակության ներածության հեղինակ Պաուլ Գալսը գրքերի ֆրանկֆուրտյան տոնավաճառում գրքի շնորհանդեսի ժամանակ: Ներկայումս եւ մինչեւ ապրիլի վերջ Նորայր Ադալյանը կաշխատի Գերմանիայում: Նա գրում է իր հերթական գիրքը, որում նկարագրում է մի երիտասարդ կնոջ ֆանտաստիկ եւ անհեթեթ զգացմունքներն ու մտքերը, պատմում է Հայաստանում իգական եւ արական սեռերի միջեւ հարաբերությունների մասին` ինչպես միշտ շեշտադրելով ժամանակակից աշխարհում անհատի հոգեվիճակը: «Ես սիրում եմ նստել սրճարանում եւ հետեւել մարդկանց: Մարդը կարող է լեզու չիմանալ, բայց հասկանալ մարդկանց»,-«Allgemeine Zeitung»-ին տված հարցազրույցում նշել է Նորայր Ադալյանը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |