Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմայից»

Մխիթարյանը կարող է հեռանալ «Ռոմայից»

PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ իտալական ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ ազատ գործակալի կարգավիճակով, տեղեկացրել է Calciomercato-ն։

Ըստ աղբյուրի, ֆուտբոլիստը մինչև հիմա չի երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը։ Գործող պայմանագրով, այն կարող է երկարաձգվել, եթե ֆուտբոլիստը մասնակցել է 25 խաղի մեկ մրցաշրջանում։ Բայց Հենրիխ Մխիթարյանն ու նրա գործակալ Մինո Ռայոլան հապաղում են, քանի որ ցանկանում են «Ռոմայի» ղեկավարությունից հետագա զարգացման հստակ ծրագիր ստանալ, գրում է Championat.com-ը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրում էին, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է տեղափոխվել «Յուվենտուս»: 2019-ին Մխիթարյանը Լոնդոնի «Արսենալից» վարձավճարով տեղափոխվեց իտալական «Ռոմա», իսկ մեկ տարի անց լիարժեք պայմանագիր կնքեց ակումբի հետ: 2007-ից Մխիթարյանը նաև Հայաստանի ազգային հավաքականի անդամ է։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---