ՀՀ-ում կորոնավիրուսի 145 նոր դեպք կա և 12 մահ 3 մայիսի 2021 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 145 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 217,008-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Նախորդ օրը կիրակի էր և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։ Այսպիսով` մայիսի 2-ին կատարվել է 2585 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 993,612 թեստ է արվել: Մահվան ևս 12 դեպք է գրանցվել, 10-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4149 դեպք կա, այլ պատճառով՝ 1026։ Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը նվազել է՝ հասնելով 11,361 պացիենտի: Ապաքինվել է ևս 717 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 200,472 է։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |