Արենիում աղբը կտեսակավորվի և կվերամշակվի

Արենիում աղբը կտեսակավորվի և կվերամշակվի

PanARMENIAN.Net - Արենի համայնքի բոլոր աղբավայրերի աղբը նախատեսվում է տեսակավորել և տեղափոխել համապատասխան վայր` վերամշակման։ Արենիի համայնքապետարանի և գործարար Միքայել Նազարյանի միջև կնքվել է պայմանագիր, տեղեկացնում է Արենիի համայնքապետարանը։

«Հորդորում ենք ազգաբնակչությանը, կենդանական ծագման աղբը չտեղափոխել աղբավայրեր, իսկ կենցաղային աղբը լցնել միմիայն աղբավայրի տարածք, կամ աղբամաններ։ Միևնույն ժամանակ, գործարարը պատրաստակամություն է հայտնում գնելու ավտոմեքենաների մետաղական կմախքները, ուստի երեսնօրյա ժամկետում խնդրում ենք բոլոր տարածքները մաքրել մեքենաների կմախքներից և հանձնել գործարարին»,-ասվոմ է գրառման մեջ։

Նշվում է, որ ժամկետի ավարտից հետո համայնքապետարանն իր միջոցներով կիրականացնի կմախքների ապամոնտաժումը։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---