Փաշինյանն առաջարկում է Սարգսյանին պատմել 2015 թ. աշնան և 2016 թ. ձմռան իրադարձությունների մասին 3 մայիսի 2021 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ հատուկ նիստում, որին քննարկվում է վարչապետի ընտրության հարցը, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, ասել է, որ այն ԼՂ կարգավորման շուրջ բանակցային բովանդակության նոր շերտեր բացելու լավ հնարավորություն է։ Ըստ Փաշինյանի, բանակցային բովանդակությունը փոխվել է 2015թ. աշնանը, 2016թ. ձմռանը։ Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ եթե Սերժ Սարգսյանը որոշել է բացահայտումներ անել, ապա թող «պատմի 2015 թ. աշնան և 2016 թ. ձմռան իրադարձությունների մասին»։ «Մերժվածը, խոսելով ԼՂ ապագա կարգավիճակի հստակեցման մասին, օգտագործել է «Լեռնային Ղարաբաղի բնակչություն» հասկացությունը: Երբ տարիներ անց բանակցային փաստաթղթեը բացվեն, մենք կիմանանք, որ ժամանակին Սերժ Սարգսյանը միջնորդներին նամակ է գրել, որ ինքը մտահոգություն ունի ենթադրվող հանրաքվեի մասով, քանի որ պոտենցիալ հանրաքվեին ենթարդվում էր նաև Լեռնային Ղարաբաղի բնակիչ ադրբեջանցիների մասնակցությունը»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը։ Նա հավելել է, որ ԼՂ բնակիչ լինելու համար, պետք է այնտեղ բնակվել։ «Երբ ես ամիսներ առաջ խոսում էի Շուշիի մասին, ասում էին, որ երբեք չի եղել այդպիսի հարց բանակցային գործընթացում։ Հարց՝ ԼՂ ազգությամբ ադրբեջանցի բնակիչները որտե՞ղ պետք է բնակվեին։ Հուսով եմ՝ բոլորս հասակում ենք այս հարցի պատասխանը»,- ասել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ կամ համապատասխան փաստաթղթեր։ «Կան բանակցությունների արձանագրություններ, որոնց հետ ես աշխատել եմ 2018թ-ին՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո»,- ասել է նա: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Mehr. Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով Նախագահի պարտականությունները 2 ամիս կկատարի փոխնախագահը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |