Փաշինյան․ Եթե ընտրության 2-րդ փուլում պայմանավորվածությունը խախտելու փորձեր լինեն, «Իմ քայլը» լուծում ունի

Փաշինյան․ Եթե ընտրության 2-րդ փուլում պայմանավորվածությունը խախտելու փորձեր լինեն, «Իմ քայլը»  լուծում ունի

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե պայմանավորվածությունները խախտելու փորձեր լինեն, եթե ինչ-որ պահի ինչ-որ ուժեր փորձեն երկրորդ փուլում այլ սցենար զարգացնել, ապա կա պատրաստի լուծում՝ «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ։

«Ըստ էության, մենք հավաքվել ենք, որպեսզի ի կատար ածենք այն պայմանավորվածությունը, որ ձեռք է բերվել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ: Մինչ այդ քննարկումներ են եղել Հանրապետության նախագահի հետ, և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այսօր այս փուլն է՝ ընտրությունների առաջին փուլն է:

Հույս ունեմ, որ պայմանավորվածությունները որևէ կերպ խախտելու փորձեր չեն արվի»,-ասել է նա:

 Ուշագրավ
---