Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետի պաշտոնում![]() 3 մայիսի 2021 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետի պաշտոնում։ Ազգային ժողովը հատուկ նիստ էր հրավիրել՝ քննարկելու վարչապետի ընտրության հարցը։ Փաշինյանը չընտրվեց 1 կողմ, 75 ձեռնպահ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Քվեարկությունից առաջ Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Ազգային ժողովը արձակելու և արտահերթ ընտրությունները հնարավոր դարձնելու համար «Իմ քայլը» խմբակցությունը կքվեարկի ձեռնպահ: «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես և հայտարարել էին նախապես, այլ թեկնածություն չեն առաջադրել: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցում նիստին։ Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և հայտարարել հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Նա, սակայն, շարունակում է կատարել վարչապետի լիազորությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Կառավարությունը նույնպես հրաժարական է ներկայացրել, բայց, անդամները շարունակում են կատարել լիազորությունները։ Եթե ԱԺ-ն 2 անգամ վարչապետ չընտրի, կլուծարվի։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |