Գիտկոմիտեն գիտական խմբերի մեկնարկի թեմաների մրցույթ է հայտարարում![]() 3 մայիսի 2021 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Գիտության կոմիտեն հայտարարում է Գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդմանն աջակցության գիտական թեմաների հայտերի ընտրության մրցույթ։ Մրցույթը կազմակերպվում է ապրիլի 8-ի ՀՀ կառավարության որոշմամբ 2021թ. ՀՀ պետբյուջեով գիտության ոլորտին տրամադրված միջոցների շրջանակում, որով գիտության ոլորտի ֆինանսավորումն ավելացել է 2․7 մլն դրամով։ Մրցույթի նպատակն է աջակցել նոր գիտական խմբերի և լաբորատորիաների ստեղծմանը, ինչպես նաև նպաստել արդեն գործող գիտական լաբորատորիաների կամ բաժինների ամրապնդմանը: Դրամաշնորհները կտրամադրվեն 36 ամիս տևողությամբ, 4-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի ղեկավարների նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված հավակնոտ, բեկումնային և իրագործելի թեմաներին, որոնք կարող են վերաբերել գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններին: Խմբի ղեկավար կարող է լինել 1981 թ. հունվարի 1-ից հետո ծնված և մինչև 2019 թվականի հունվարի 1-ը գիտական աստիճան ստացած, ինչպես նաև վերջին հինգ տարիների ընթացքում մրցույթի հրավերի պահանջներին համապատասխանող բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում գիտական հրապարակումներ ունեցող անձը: Թեմայի կատարման առնվազն երկրորդ տարում կազմակերպությունում պետք ձևավորվի նոր գիտական խումբ կամ լաբորատորիա կամ բաժին՝ խմբի ղեկավարի գլխավորությամբ և խմբի անդամների ընդգրկմամբ։ Եթե հայտ ներկայացնելու պահին կազմակերպությունում արդեն գործում է գիտական խումբ, ապա նշված ժամանակահատվածում պետք է ձևավորվի գիտական լաբորատորիա կամ բաժին։ Մրցույթի հրավերին կարելի է ծանոթանալ կայքում։ Թեմայի կատարման արդյունքում խմբերի առջև դրված պարտադիր պայմաններից են բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում գիտական հրապարակումները, այդ թվում` օտարերկրյա գործընկերոջ համահեղինակությամբ, ինչպես նաև 15 մլն ՀՀ դրամը գերազանցող միջազգային գիտական դրամաշնորհի առնվազն մեկ դիմումի ներկայացումը, գիտահանրամատչելի նյութերի ստեղծումը և տարածումը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |