Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել 3 մայիսի 2021 - 17:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն Ազգային անվտանգության ծառայությունում հարցաքննվել է, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 306-րդ հոդվածի հատկանիշներով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը): Հակոբյանն ասել է, որ խոսքը պատերազմից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ իր հնչեցրած մտքերի մասին է, տեղեկացնում է Factor.am-ը։ Պատասխանելով հարցին, թե ընդունո՞ւմ է արդյոք առաջադրված մեղադրանքը՝ նա հայտնել է․ «Քննիչին ասել եմ»։ 2020թ. նոյեմբերին Մովսես Հակոբյանը հայտարարել էր, որ Հայաստանը ձեռք է բերել ՍՈւ-30 ՍՄ, ԶՈւ 23-2, «Օսա-ԱԿ»-ներ, բայց դրանցից ոչ մեկը չի կրակել պատերազմի ընթացքում։ ՊՆ-ն հերքել էր այդ տեղեկությունները ու հայտարարել, որ դրանք պետական գաղտնիք են պարունակում։ Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն ասել էր, որ Հակոբյանի հայտարարություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում |