InfoChek․ Ադրբեջանցիների տարածած լուրը, թե հայկական ԶՈւ-ն կրակել է հայ զինվորի ուղղությամբ, կեղծ է![]() 3 մայիսի 2021 - 19:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանցիների տարածած լուրը, թե Հայաստան-Ադրբեջան սահմանին հայ զինվոր է սպանվել հենց հայ զինծառայողների կողմից, տեղեկացնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։ Տեղեկությունը տարածել էր ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկը։ Ըստ դրա՝ այդ զինվորը փորձել է սահմանն անցնել ու հանձնվել ադրբեջանական կողմին։ Հակառակորդ երկրի լրատվականները նշում են, որ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի սահմանի հատվածում ՝ ադրբեջանական Ջաֆարլի գյուղի և հայկական Վազաշենի ուղղությամբ: ՀՀ պաշտպանության նախարարությունից ասել են, որ տեղեկությունը բացարձակ սուտ է։ «Հիմարություն է, նման դեպք չի գրանցվել։ Այս տեղեկությունը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքներից է»,-ասել են ՊՆ-ից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |