ՄԻՊ-ն ադրբեջանցիների վայրագությունների 297 վերլուծված ֆոտո և վիդեո կուղարկի միջազգային կառույցներին 4 մայիսի 2021 - 11:14 AMT PanARMENIAN.Net - ՄԻՊ աշխատակազմն ավարտել է 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Բոլոր նյութերը կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին՝ անհրաժեշտ բնութագրերով: Այդ տեսանյութերն ու լուսանկարները, մասնավորապես, վերաբերում են (նույն մարդու կամ հուշարձանի կարող է մեկից ավելի տեսանյութ կամ լուսանկար վերաբերել)․ · 98-ը՝ կենդանի վիճակում գերիներին խոշտանգելուն ու արժանապատվությունը նվաստացնելուն · 17-ը՝ գլխատումներին ու սպանություններին · 32-ը՝ զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքին և մարմնի մասերի անդամահատումներին (օրինակ՝ ձեռք կամ ականջ կտրել) · 54-ը՝ գերեվարվածների սոցիալական ցանցերի էջերի կառավարմանը, այդ թվում՝ ատելության տարածմանը և գլխատված զինծառայողի լուսանկարը վերջինիս էջով տարածելուն · 49-ը՝ Արցախի քաղաքացիական բնակավայրերի ու անտառածածկ տարածքների դեմ արգելված, այդ թվում՝ քիմիական տարրեր պարունակող զանվածային ոչնչացման զինատեսակների կիրառությանը · 26-ը՝ հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության, այդ թվում՝ հուշարձանների և եկեղեցիների ոչնչացմանն ու վանդալիզիմին · 12-ը՝ այն կայքերի ու սոցիալական ցանցերի (Տելեգրամ, Ինստագրամ և այլն) էջերի, որոնցով տարածվում էին ատելություն, թշնամանք բորբոքող, ինչպես նաև հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական դաժանությունների տեսանյութեր կամ լուսանկարներ · 9-ը՝ պատերազմին վարձկան ահաբեկիչների ներգրավմանը կամ մասնակցությանը: Տեսանյութերը թարգմանվել են անգլերեն, իսկ մի մասն այս փուլում արդեն՝ ռուսերեն: Կենդանի մարդկանց կամ զոհվածներին վերաբերող գրեթե բոլոր տեսանյութերում արված են նույնականացումները: Բոլոր տեսանյութերն ու լուսանկարների հավաստիությունը հաստատված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական լոգոյով: Նշվում է, որ հավաքագրված տեսանյութերի ու լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը կատարված են էթնիկ ատելության շարժառիթներով: Այսինքն՝ դրանք կատարվել են միայն այն պատճառով, որ զոհերը հայ են եղել: «Նույն սկզբունքով ոչնչացվել ու վանդալիզիմի են ենթարկվել հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությունը, այդ թվում՝ հուշարձաններն ու եկեղեցիները: Ադրբեջանի իշխանության մարմինները պետք է հասկանան, որ չեն մնալու անպատիժ մարդու իրավունքների նշված կոպիտ խախտումների, պատերազմական հանցանքների, հայատյացության համակարգված քարոզի ու ցեղասպան քաղաքականության համար: Ադրբեջանական իշխանությունները ձգձգում են հայկական կողմի գերիների ազատ արձակումն ու վերադարձը հայրենիք, դիտավորյալ չեն հայտնում գերիների իրական թիվը»,-ասվում է գրառման մեջ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հավաքագրումն ու հետազոտումը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |