Երևանի և Արարատի որոշ հատվածներում 36 ժամ ջուր չի լինի 4 մայիսի 2021 - 11:39 AMT PanARMENIAN.Net - «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 5-ին` ժամը 10։00-ից, մինչև մայիսի 6-ը` ժամը 22։00-ն կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը, տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։ Մասնավորապես Երևանում ջուր չի լինի․ Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ, Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի, Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցներ և նրբանցքներ, Ալեք Մանուկյան 1, 4/2, 17 համարներ, Նար-Դոսի 1-ից-40 համարներ, Քրիստափորի 1-ից-15 համարներ, Ծխախոտագործների 1-65 համարներ, Խորենացու 28-ից-231 համարներ և 3-րդ փակուղի, Տիգրան Մեծի 12-ից-80 համարներ և նրբանցք, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքեր, Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտա, Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ փողոցներ ու նրբանցքներ, Արին-Բերդի 3-րդ և 5-րդ նրբանցքներ, Չեխովի 1-ից-21, Բագրատունյաց 41-ից-80 համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ և Նոր Խարբերդի՝ այգեգործական թաղամասեր: Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը: Արարատի մարզում՝ Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |