Գրիգորիս Բալակյանի «Հայկական Գողգոթան» գիրքը հրատարակվել է անգլերեն լեզվով12 մարտի 2009 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Գրիգորիս Բալակյանի Հայոց ցեղաասպանության մասին լավագույն գրքերից մեկը` «Հայկական Գողգոթայի» անգլերեն թարգմանությունը հրատարակվել է ԱՄՆ-ում: Շնորհիվ Պիտեր Բալաքյանի եւ Արիս Սեւակի թարգմանության մարտի 31-ից ԱՄՆ-ի անգլալեզու ընթերցողները կկարողանան ձեռք բերել 20 դարի առաջին ցեղասպանության զոհերից եւ վկաներից մեկի հիշողությունները: «Հայկական Գողգոթան» գրքում նկարագրվում են 1915թ. ապրիլի 24-ին Կոնստանդինոպոլսում ձերբակալված 250 հայ մտավորականներից մեկի` հայ քահանայի կյանքի չորս տարիները, որին հարյուր հազարավոր այլ հայերի հետ աքսորեցին Սիրիայի անապատները: Իր գրքում Բալակյանը նկարագրել է մահվան արյունոտ քարավանում հայտնված մարդկանց, որոնցից շատ քչերը վերապրեցին: Օսմանյան կայսրության հայ մտավորականության առաջատար դեմքերից մեկը, Գրիգորիս Բալակյանը ծնվել է 1876 թվականին: Կրթություն ստանալով Օսմանյան կայսրությունում եւ Գերմանիայում` նա 1901 թվականին ձեռնադրվեց որպես Հայ Առաքելական եկեղեցու վարդապետ Եվրոպայում ու Ռուսաստանում: Բալակյանը մի շարք գրքերի հեղինակ է, որոնք 1915 թվականին առգրավվեցին եւ ամբողջությամբ ոչնչացվեցին թուրքական կառավարության կողմից: Փրկվելով ցեղասպանությունից` Բալակյանը դարձավ հարավային Ֆրանսիայում Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոս: Գրքի թարգմանիչներից մեկը Գրիգորիս Բալակյանի ազգական, հայտնի ամերիկահայ գրող եւ բանաստեղծ Պիտեր Բալակյանն է: Նա հայտնի է իր «Այրվող Տիգրիս` Հայոց ցեղասպանությունն ու Ամերիկայի պատասխանատվությունը» գրքով, որի համար 2005 թվականին նա ստացավ Ռաֆայել Լեմկինի անվան մրցանակը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |