Մոուրինյոն կգլխավորի «Ռոման» 5 մայիսի 2021 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմա» ակումբը, որի կազմում է հանդես գալիս նաև Հենրիխ Մխիթարյանը, կգլխավորի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն։ Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։ Մոուրինյոյի պայմանագիրը կնքվել է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։ Նա կգլխավորի թիմը հաջորդ խաղաշրջանից։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ռոմայի» գործող գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան խաղաշրջանի ավարտից հետո կհեռանա պաշտոնից։ Մոուրինյոն եղել է այնպիսի թիմերի մարզիչը, ինչպիսիք են «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Ռեալը», «Ինտերը», «Պորտուն», «Ունիան Լեյրիան» և «Բենֆիկան», վերջին ակումբը անգլիական «Տոտենհեմ Հոթսփուրն» էր։ Հենրիխ Մխիթարյանը խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, երբ թիմի գլխավոր մարզիչը Մոուրինյոն էր։ Նրանց միջև կոնֆլիկտ տեղի ունեցավ։ Նրաք գժտվեցին 2017-ի նոյեմբերին՝ «Բրայթոնի» դեմ խաղի տեսագրության վերլուծության ժամանակ։ Գլխավոր մարզիչն ասաց, որ Մխիթարյանը բավարար չի աշխատել պաշտպանությունում, փոխրաինման դուրս գալով, և մի քանի տակտիկական և տեխնիկական սխալ է թույլ տվել։ Մխիթարյանը այդ դիտողություններն անարդար համարեց և պատասխանեց մարզչին։ Այդ օրվանից Մխիթարյանը ոչ միայն խաղադաշտ դուրս չեկավ, այլ նույնիսկ ոչ մի անգամ չհայտագրվեց։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |