Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է կայանալ մայիսի 7-ին Պրահայում12 մարտի 2009 - 15:43 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը դիտարկում է Պրահայում մայիսի 7-ին կայանալիք «Արեւելյան գործընկերությանը» նվիրված ԵՄ գագաթնաժողովում Սարգսյան-Ալիեւ հանդիպման հնարավորությունը: Ինչպես գրում է «Կոմերսանտը», ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքվում կառաջարկի հանդիպման օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` առաջարկելով անցկացնել այն Պրահայում ՌԴ դեսպանատան տարածքում: «Եթե այդ առաջարկն ընդունվի, ռուսական կողմը կրկին հնարավորություն կստանա հայտարարել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում իր կառուցողական դերի մասին»,-գտնում է թերթը: Տարածաշրջան վերջին այցի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հաջողվեց ստանալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համաձայնությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բարձր մակարդակի բանակցություններ անցկացնելու վերաբերյալ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |