ԱԺ-ն փակ նիստում քննարկել է Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի զեկույցը

ԱԺ-ն փակ նիստում քննարկել է Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի զեկույցը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը փակ նիստում քննարկել է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը, խոսելով Ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցի մասին, նշել է, որ ներկայացվեց, թե ինչն է ազդել գործընթացների վրա, ինչ խնդիրներ են եղել, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Շատ բաներ մանրակրկիտ ներկայացվեցին, բայց նաև շատ հարցեր կան», - նշել է նա՝ ընդգծելով, որ փակ նիստի վերաբերյալ այլ մեկնաբանություններ անելը կոռեկտ չի համարում:

Փակ նիստ անցակցնելու վերաբերյալ որոշումը կայացվել էր մայիսի 4-ի ԱԺ նիստում։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր խոսքում նշել է, որ քննարկումը փակ է լինելու, քանի որ զեկույցը պարունակում է գաղտնի տեղեկություններ։

Ավելի վաղ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի 97 էջից բաղկացած զեկույցը, քննիչ հանձնաժողովի մեծամասնության կողմից հաստատվել և ուղարկվել էր Ազգային ժողովի նախագահին։

Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի ստեղծվել էր 2019-ին խորհրդարանի 47 պատգամավորի ստորագրության հիման վրա, իրավունքի ուժով:Այնուհետև հանձնաժողովի գործունեությունը երկարացվել էր ևս 6 ամսով։

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---