Փաշինյան․ Covid-19-ի դեմ պատվաստման ծավալը պետք է ավելացնել 5 մայիսի 2021 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հարկավոր է ավելացնել կորոնավիրուսի դեմ պատվաստման ծավալները և նշել, որ դա ոչ միայն առողջապահական, այլև տնտեսական կարևորություն ունի, հատկապես զբոսաշրջության առումով։ Այդ մասին նա ասել է Առողջապահության նախարարությունում խորհրդակցության ժամանակ։ «Կան հիմքեր մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրոուսի դեմ պատվաստված լինելը: Այս գործընթացը կարևոր է ոչ միայն Հայաստանից մեկնողների, այլև մեր երկիր այցելողների բնականոն հոսքն ապահովելու առումով»,-ասել է նա: «Հայաստանում այսօր նախապատրաստել ենք կանաչ անձնագրերի էլեկտրոնային հարթակ, որպեսզի անհրաժեշտության դեպքում քաղաքացիներն իրենց հեռախոսներում պատվաստումը հավաստող տեղեկություն ունենան։ Դա թույլ կտա նրանց անարգել ճամփորդել»,-ասել է նա։ Նա տեղեկացրել է նաև, որ պատվաստումից հետո իր ինքնազգացողությունը լավ է եղել։ Խորհրդակցությանը քննարկել են զինծառայողների ու նրանց ընտանիքների բուժօգնության կազմակերպմանը, առողջապահական ենթակառուցվածքների զարգացմանն ու ոլորտում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր: Փաշինյանը պատվաստվել էր մայիսի 3-ին և հորդորել էր բոլոր պաշտոնյաներին հետևել իր օրինակին։ 18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել Covid-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից: Երևանի փողոցներում նաև շարժական բուժկետեր են տեղադրվել։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսիան ողջունել է ՀՀ–ին և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Ֆրանսիան կոչ է արել շարունակել սահմանազատումն ու քննարկումները խաղաղության պայմանագրի շուրջ IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի՝ 2024-ի թվով 2-րդ տրանշը Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի հոբելյանական 25-րդ թողարկումն է Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը Այցն աշխատանքային է Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին |