Ծառուկյան․ Իշխանության գալու դեպքում մարդկանց կազատենք մինչև 3 մլն դրամ վարկերից![]() 5 մայիսի 2021 - 18:14 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կուսակցությանն անդամագրվել ցանկացող երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանում 2 միլիոն 200 հազար մարդ վարկ ունի։ «Մեր ծրագրով 2 մլն մարդ ազատվելու է մինչև 3 մլն դրամի վարկից։ Մարդը չպետք է կորցնի իր տունը, ունեցվածքը, հողը»,-ասել է Ծառուկյանը, գրում է Sputnik Արմենիան։ Անդրադառնալով առկա խնդիրներին` նա նշել է, որ ճիշտ չէր նախարարությունների միավորումը և գյուղնախարարության կրճատումը։ Ծառուկյանի խոսքով` ամբողջ Հայաստանը հիմա գյուղատնտեսությամբ է զբաղվում, հող մշակում, բայց նախարարությունը փակում են։ Բացի այդ, ըստ նրա՝ թոշակները նույնն են մնացել, իսկ երկրում գնաճ է։ Խոսելով երիտասարդներին հուզող` կրթության ոլորտի խնդիրների մասին, Ծառուկյանը նշել է, որ շատ երիտասարդներ վարձի պատճառով բուհերից դուրս են մնում: ԲՀԿ առաջնորդը ասել է նաև, որ եվրոպական շատ երկրներում կա օրենք, որ եթե ուսանողն ընդունվել է, գիտելիք ունի, պետությունը վարձը վճարում է։ «Իսկ բուհն ավարտելուց հետո, երբ ուսանողն աշխատանքի է անցնում, 5 տարվա ընթացքում իր վարձի գումարը փակում է պետությանը»,- հավելել է նա։ Իսկ ինչ վերաբերում է ուսանողների կրթաթոշակին, ապա Ծառուկյանը նկատել է` 30 տարի շարունակ այն 5000 դրամ է՝ պետք է բարձրացվի։ Գագիկ Ծառուկյանը հայտնել էր, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին կուսակցությունը միայնակ է մասնակցելու։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |