ՀՀ-ում կորոնավիրուսի 425 նոր դեպք կա և 17 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 425 նոր դեպք կա և 17 մահ

PanARMENIAN.Net - Մայիսի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 425 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 218,325-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 17 դեպք է գրանցվել, 14-ը՝ կորոնավիրուսից, 3 դեպք` այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4192 դեպք կա, այլ պատճառով՝ 1032։

Ապաքինվել է ևս 714 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 202,273 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 10,828 է:

Այսպիսով` մայիսի 5-ին կատարվել է 3964 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 1,004,873 թեստ է արվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---