2009թ. Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը կմարվի պահեստային ֆոնդի հաշվին

PanARMENIAN.Net - «2009թ. վերջին որոշակի բարդություններ կառաջանան բյուջեի մարման հետ կապված, բայց մենք ոչ մի դեպքում չենք հրաժարվի սոցիալական ծրագրերի ֆինասնավորումից»,- հինգշաբթի օրը Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի ֆինանսա-վարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ Գագիկ Մինասյանը:



Ինչպես նա հաղորդել է, Հայաստանի կառավարությունը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու համար, այդ թվում` խթանելու է նոր աշխատատեղերի ստեղծումը առավել հեռանկարային ոլորտներում: Խորհրդարանական հանձնաժողովի նախագահը ճշտել է, որ սոցիալական ծախսերը կարող են միայն տեղափոխվել տարվա վերջին եռամսյակ, երբ բյուջեն կհամալրվի համապատասխան եկամուտներով:



Ինչ վերաբերում է բյուջեի եկամտային հատվածին, Մինասյանի կարծիքով, պահեստային ֆոնդը, որն այժմ հասել է 77 մլրդ դրամի, թույլ կտա նվազեցնելու բյուջետային դեֆիցիտը 3%-ով: Խորհրդարանական հանձնաժողովի նախագահը ավելացրել է, որ այն միջոցները, որոնք 2007թ. ուղղված էին պահեստային ֆոնդ, ամբողջությամբ մարել են 2008թ. ծախսերը: «2009թ. առաջին ամիսներին մենք իսկապես մեծ միջոցներ ենք ծախսել փոխարժեքի զսպման համար, բայց դա անհրաժեշտ էր այժմյան լողացող փոխարժեքին անցում կատարելու համար»,- ասել է նա: Գագիկ Մինասյանի կանխատեսումներով, 2009թ. վերջին այնպիսի իրադրություն կստեղծվի, որ ծախսերը գրեթե կհավասարվեն եկամուտներին, որոնք կառավարություը մտադիր է ապահովել ստվերային տնտեսության դեմ պայքարի հաշվին:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---