ՀՀ-ն և ՌԴ-ն կենսաբանական անվտանգության մասին հուշագիր են ստորագրել![]() 6 մայիսի 2021 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը ստորագրել են կենսաբանական անվտանգության մասին միջկառավարական հուշագիր: «Այսօր մենք ստորագրել ենք կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ միջկառավարական հուշագիր: Դրա իրականացումը կոչված է զգալի ներդրում ունենալու այս զգայուն և ավելի արդիական դառնող ոլորտում համագործակցության հետագա զարգացման մեջ, կօգնի ամրապնդել կենսաբանական անվտանգության մեր ընդհանուր տարածությունը», - ասել է Լավրովը, տեղեկացնում է Aysor.am-ը։ Լավրովի խոսքով՝ Մոսկվան և Երևանը կխթանեն այս արդիական թեման բազմակողմ կառույցների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է նաև, որ Մոսկվան և Երևանը քննարկում են ՀՀ-ում ռուսական պատվաստանյութի արտադրություն կազմակերպելու հնարավորությունը։ Լավորվի այցը ՀՀ մեկնարկել է մայիսի 5-ի երեկոյան։ Մայիսի 6-ին տեղի են ունեցել Լավրովի ու ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի բանակցությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |