Քոչարյանը կգլխավորի ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» դաշինքը

Քոչարյանը կգլխավորի ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» դաշինքը

PanARMENIAN.Net - «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն ԱԺ արտահերթ ընտրույթուններին կմասնակցի Հայ հեղափոխական դանակցության հետ դաշինքով, որը կգլխավորի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դանակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը», - նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

«Վերածնվող Հայաստանի» հիմնադիրը Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի խորհրդի անդամ Վահե Հակոբյանն է:

«Հիմնվելու ենք Սյունիքի վրա, բայց ունենք շատ համակիրներ ամբողջ Հայաստանով մեկ, ու մենք հստակ գիտենք՝ ինչ ենք ուզում, և հստակ տեսնում ենք ճանապարհը՝ ինչպես ենք գնալու՝ այս երկիրը վերակառուցելու: Համար մեկ օրակարգը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է»,- ավելի վաղ հայտարարել էր ինքը՝ Հակոբյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---